211652_close_icon
views-count112071 դիտում article-date 23:19 12-10-2020

Սյունեցիներն ասում էին. «Մեր լեռների պես դու կմնաս հավերժ. դու և մյուս նահատակված հերոսները պայքարում էիք նաև թուրք- ադրբեջանական ահաբեկիչների դեմ»

Սյունիքի մարզի և Սիսիան քաղաքի մեծ թվով բնակիչներ իրենց ցավակցությունն են հայտնում թուրք–ադրբեջանական հրոսակախմբերի դեմ կռվում զոհված բոլոր քաջարի հերոսների ընտանիքներին, հարազատներին, մտերիմներին ու զինակից ընկերներին: Այդ հերոսների թվում է օրեր առաջ թուրք-ադրբեջանական տականքի դեմ առաջնագծում իր զինակից ընկերների հետ պայքարի ելած ու հերոսի մահով նահատակված սիսիանցի 31-ամյա Արայիկ Սաֆյանը, ով որպես սպա ծառայում էր զինված ուժերում: Իր ծառայության ընթացքում Ա. Սաֆյանը առաջին հերթին աչքի է ընկել իր մարդկային բարձր հատկանիշներով ինչը զգացել են առաջին հերթին զինվորները: Իզուր չէ, որ անգամ ծառայությունից զորացրված զինվորները կապը չեն խզել նրա հետ: Նրան ճանաչողները միշտ ասում էին. «Նա պատրաստ է եղել հանուն հայրենիքի զոհել իր կյանքը և նրա սեղանի ամենօրյա գրքերից էր Աստվածաշունչը: Նրա սիրած գրողներն են եղել Համո Սահյանը, Ակսել Բակունցը, Սևակը, Տերյանը: Դեռ մանկուց տարված է եղել Շիրազի ստեղծագործություններով և ամեն անգամ երբ զորամասում տեղի էր ունենում նորակոչիկների երդման արարողություն, նրանց համար արտասանում էր Մեծն Շիրազի՝ [b]Մենք խաղաղ Էինք մեր լեռների պես, Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ: Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես, Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ: Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես, Դուք հողմերի պես կկորչեք վայրագ[/b]...,- [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասում էին զանգահարած քաղաքացիները: Մենք թե՛ քեզ թե՛ մյուս հերոս առյուծ ու արծիվ նահատակված քաջ հայորդիներին բացակա չենք դնի: Դուք ձեր հերոսական քայլով ուղեցույց դարձաք մեր հետագա սերունդներին, ովքեր բաց ճակատով հպարտանալու և ի լուր աշխարհին ասելու են, որ դուք պայքարեցիք ոչ միայն Արցախի ու Հայաստանի, այլև միջազգային ահաբեկիչների, այդ թվում՝ Էրդողանի ու Ալիևի ոճրագործությունների դեմ: [b]Իր կյանքը հայրենիքի պաշտպանության համար զոհաբերած, 31-ամյա Արայիկ Սաֆյանն է[/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0300016001602530277810654.jpg[/img]

Նմանատիպ նյութեր