211652_close_icon
views-count2119 դիտում article-date 18:24 12-10-2020

Նիդերլանդահայերը հավաք են կազմակերպել առաջատար «NOS» մեդիա խմբի շենքի առջև. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արցախա-ադրբեջանական հակամարտության օբեկտիվ լուսաբանումն ապահովելու պահանջով Նիդերլանդների հայկական համայնքի մի խումբ անդամներ հավաքվել էին հոլանդական առաջնատար NOS մեդիա խմբի շենքի առջև: Նիդերլանդների Հիլֆերսում (Hilversum) քաղաքում է գործում երկրի առաջատար լրատվական NOS մեդիա խումբը, որն առաջատար հեռարձակող է ունի 700-ից ավելի աշխատակից և ապահովում է հանրային ու մյուս ալիքների NPO 1, 2, 3, NPO Politiek ,NPO News լրատվությունը, նաև լուրեր է տրամադրում NPO Radio 1, NPO Radio 2 , NPO 3FM, NPO Radio 4 , NPO Radio 5 , NPO Radio 2 NPO Soul & Jazz ռադիոկայաններին, մամուլին: Պետք է ասել, որ Նիդերլանդների իշխանությունները, երևի թե Եվրոպայում ամենախստագույնս են հետևում կորոնավիրուսի կանոններին ու այդ պատճառով Հիլֆերսումի քաղաքապետարանը միայն փոքրիկ խմբի արտոնություն տվեցին NOS մեդիա գրուպի շենքի դիմաց մասնակցելու և այս մեդիա խմբի ուշադրությունը հրավիրելու Արցախա -ադրբեջանական հակամարտության օբեկտիվ լուսաբանման հարցին: Հայության պահանջագիրն այսպիսին էր. 1. . Հրավիրում ենք հոլանդական հայտնի լրատվամիջոցների, մասնավորապես՝ «ՆՕՍ» լրատվականի գլխավոր խմբագրի՝ Վիլմա Հաանի ուշադրությունը։ Խնդրում ենք, որ նա պարտավորվի շտկել եւ օբյեկտիվ լրագրություն ապահովել Արցախում տեղի ունեցող սարսափելի իրավիճակի վերաբերյալ: 2. Խնդրում ենք NOS-ին արդյունավետ գործել ներկա իրավիճակում 3. Մենք հորդորում ենք կազմակերպել ազնիվ բանավեճեր ուղիղ եթերում շահագրգիռ կողմերի հետ։ Օրինակ՝ Նիդերլանդներում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ: 4. Վերջապես խնդրում ենք NOS-ին անկախ լրագրողներին ուղարկել առաջնագիծ՝ եւ՛ Արցախ, և Ադրբեջան՝ օբեկտիվ լուսաբանումն ապահովելու համար: Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը պատրաստ է աջակցել միջազգային լրագրողների հավատարմագրման գործընթացին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր