211652_close_icon
views-count6581 դիտում article-date 22:44 10-10-2020

Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել հայ և ադրբեջանցի պաշտոնակիցների հետ. Tert.am

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 10-ին հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/10/10/ministers/3418358?fbclid=IwAR1asbcGPjNPTFhAWohfjcUwdghit3ARymqDR4_Jxpx797BHKrOxSBKXBFM]Tert.am[/url]-ը: «Զրույցների ընթացքում կողմերը վերահաստատել են հավատարմությունը ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի մասին պայմանավորվածություններին, որոնք ձեռք էին բերվել հոկտեմբերի 9-ին Մոսկվայում արտգործնախարարների խորհրդակցությունների արդյունքում: Կողմերն ընդգծել են «տեղում» հրադադարին խստորեն հետևելու անհրաժեշտությունը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր