«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը 200 մլն դրամ է փոխանցել «Հայաստան» Համահայկական հիմնադրամին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը՝ ի դեմս իր աշխատակիցների, ավելի քան 200 մլն դրամ է փոխանցել «Հայաստան» Համահայկական հիմնադրամին: Այս մասին հայտնում են ընկերությունից:
Այս օրերին Ընկերությունը շարունակում է աջակցել բանակին տարբեր ուղղություններով՝ բոլորի նման փորձելով հնարավորինս օգտակար լինել մեր հայրենիքին: