211652_close_icon
views-count18714 դիտում article-date 17:29 10-10-2020

Ռազմաճակատում արիաբար զոհվել է նախկին բասկետբոլիստ Աշոտ Խաչատրյանը

Արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող թեժ մարտերում արիաբար զոհվել է «Նաիրի» բասկետբոլի թիմի սան Աշոտ Խաչատրյանը, հայտնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: «Խորը վշտով տեղեկացնում ենք, որ Արցախում արիաբար զոհվել է «Նաիրի» բասկետբոլի թիմի սան Աշոտ Խաչատրյանը։ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ցավակցում է Աշոտի ընտանիքին, հարազատներին, ընկերներին նրա անժամանակ մահվան կապակցությամբ, ինչպես նաև Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի բոլոր զոհերի հարազատներին»,- նշված է ՀԲՖ-ի ցավակցական ուղերձում:

Նմանատիպ նյութեր