Զոհվել է ավագ լեյտենանտ Հակոբ Ռոստոմյանը. ՀՅԴ Երևանի քաղաքային և «Ռուբեն» կոմիտեները ցավակցագիր են հղել
[url=https://www.yerkir.am/news/view/216106.html?fbclid=IwAR2edLp0JbCiwjUTvRtjaN80CpGFkb3m01j9LWcKJUG5JKRxPiZvUkgoxrg]Yerkir.am[/url]-ը գրում է. ՀՅԴ Երևանի Քաղաքային և «Ռուբեն» կոմիտեները պահեստազորի ավագ լեյտենանտ, կամավորական Հակոբ Արայի Ռոստոմյանի զոհվելու կապակցությամբ ցավակցագիր են հղել Ռոստոմյանների ընտանիքին, որը ներկայացնում ենք ստորև.
«Խորը ցավով տեղեկացնում ենք, որ մարտի դաշտում հերոսաբար զոհվել է պահեստազորի ավագ լեյտենանտ, կամավորական Հակոբ Արայի Ռոստոմյանը։
Դժվար է բառերով արտահայտել այն ափսոսանքն ու ցավը, որ զգում ենք։ ՀՅԴ Երևանի Քաղաքային և «Ռուբեն» կոմիտեներն իրենց վշտակցությունն են հայտնում Ռոստոմյանների ընտանիքին և հարազատներին»:
[b]ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտե
ՀՅԴ Երևանի «Ռուբեն» կոմիտե[/b]