4404 դիտում
18:49 23-06-2017
Հանրային խորհուրդը ցավակցագիր է հղել կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի մահվան կապակցությամբ
ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, Հանրային խորհրդի անդամ [url=https://shamshyan.com/hy/article/2017/06/23/1070730/]Ռուբեն Գևորգյանցի մահը [/url]մեծ ցավ և անփոխարինելի կորուստ է բոլորիս համար:
Գևորգյանցն իր ուրույն հետքն է թողել ոչ միայն հայկական կինեմատոգրաֆիայում, այլև հանրային կյանքում` առանձնանալով իր լայն աշխարհայացքով, միաժամանակ ազգային բարձր մտածողությամբ ու գործելաոճով:
Հանրային խորհրդում նրա գործունեությունը նույնպես միտված է եղել ազգային արժեհամակարգի պահպանմանն ու այդ դաշտում խնդիրների բարձրացմանը: Ցավոք, այդ ուղղությամբ նրա նախաձեռնած մի շարք ծրագրեր անավարտ մնացին:
Հանրային խորհրդի և անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ անվանի գործչի և մեր սիրելի ընկերոջ ընտանիքին, հարազատներին ու գործընկերներին` հայտնելով մեր զորակցությունը այս դժվարին պահին:
[b]ՀՀ Հանրային խորհրդի նախագահ
Վազգեն Մանուկյան
[/b]
Նմանատիպ նյութեր
8363 դիտում
12:08 24-06-2017
Կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի բարեկամները հորդորում են ծաղկեպսակների գումարը փոխանցել զինծառայողների հիմնադրամին
4982 դիտում
18:25 17-04-2019
Հանրային խորհուրդը ցավակցագիր է հղել «Արմենիկում» ծրագրի ղեկավար Լևոն Գևորգյանի մահվան կապակցությամբ
3968 դիտում
18:35 23-06-2017
Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Ռուբեն Գևորգյանցի մահվան կապակցությամբ
Այս բաժնից
787 դիտում
18:44 23-01-2025
Սահմանվել են սիրողական ձկնորսության թույլատրելի կենդանատեսակները և չափաքանակները
640 դիտում
18:32 23-01-2025
Դավոսում կայացել է ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպումը
580 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան