211652_close_icon
views-count5358 դիտում article-date 18:46 08-10-2020

Շուշիում հրթիռակոծության հետևանքով ծանր վիրավորում է ստացել ռուս լրագրող Յուրի Կոտյոնոկը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ադրբեջանական զինված ուժերի կողմից Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու երկրորդ հրթիռակոծության արդյունքում ծանր վիրավորում է ստացել ռուս լրագրող Յուրի Պետրովիչ Կոտյոնոկը, ում կյանքի համար այժմ պայքարում են արցախցի բժիշկները: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր