211652_close_icon
views-count9458 դիտում article-date 17:14 08-10-2020

ՌԴ գլխավոր դատախազը կոչ է արել կանխել վարձկանների ու ահաբեկիչների ներթափանցումը ԼՂ հակամարտության գոտի

Պետք է կանխել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ահաբեկիչների և վարձկանների մուտքը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը, փոխանցում է [url=https://ria.ru/20201008/karabakh-1578842684.html?fbclid=IwAR1y4dVe14B9u0-3si3JkM3mmbXGC1FhjVoq11HAWFergb88W1JV5GrSKSk]ՌԻԱ Նովոստին[/url]: «Մենք 25 տարի շարունակ միահամուռ ուժերով մեխանիզմներ ենք ստեղծել, որոնք թույլ են տալիս ապահովել ԱՊՀ անդամ երկրների քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն ու չենք կարող թույլ տալ, որ դրանք խարխլվեն: Հիմա առաջնահերթ է պաշտպանել մարդկանց, ապահովել նրանց՝ անվտանգության, խաղաղ կյանքի իրավունքը: Պետք է ցանկացած միջոցով կանխել հակամարտության գոտի ահաբեկիչների, վարձկանների ու այն անձանց մուտքը, ովքեր հարստանում են զենքի անօրինական վաճառքի ու ահաբեկչական ակտերը ֆինասնավորելու միջոցով»,-հայտարարել է նա: ՌԴ գլխավոր դատախազը վստահություն է հայտնել առ այն, որ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ տարբերակով, քանի որ միայն բանակցային սեղանի շուրջ երկխոսություն վարելու միջոցով հնարավոր կլինի խուսափել մարդկային զոհերից:

Նմանատիպ նյութեր