211652_close_icon
views-count2103 դիտում article-date 14:55 08-10-2020

Ճանաչենք մեր հերոսներին

Ճանաչենք մեր հերոսներին՝ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի է ներկայացվել ավագ [b]լեյտենանտ Միհրան Ավդալյանը[/b], ով մասնակցել է մարտական դիրքերից մեկը ետ վերցնելու գործողությանն ու, հայտնաբերելով շրջափակման մեջ ընկած 7 զինծառայողներին, միջոցներ է ձեռնարկել նրանց շրջափակումից հանելու համար: Մայոր Հովհաննես Այվազյանը «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի է ներկայացվել թշնամական 3 տանկ խոցելու համար: [b]Փոխգնդապետ Արման Կոստանյանը[/b], չնայած ծանր մարտական իրադրությանը, չի նահանջել, կազմակերպել է ստորաբաժանման գրագետ պաշտպանությունը, ետ մղել հակառակորդի բազմաթիվ գրոհներն ու, պատճառելով վերջինիս մեծաթիվ կորուստներ, ապահովել գումարտակի պաշտպանության կայունությունը, ինչի համար էլ ներկայացվել է «Մարտական խաչ»-ի ասպետության 1-ին աստիճանի: Նույն կարգի շքանշանի է ներկայացվել նաև [b]փոխգնդապետ Արսեն Խաչատրյանը[/b]՝ նույն կերպ ապահովելով պաշտպանության կայունությունն ու հսկայական կորուստներ պատճառելով թշնամական զորքերին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր