211652_close_icon
views-count12522 դիտում article-date 14:24 08-10-2020

Լեւոն Մելքոնյանը խոցել է 2 վրան՝ յուրաքանչյուրում 25 զինծառայող, «ՈՒՐԱԼ» ավտոմեքենա` անձնակազմով. հերոսական դրվագներ

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է դրվագներ՝ զինծառայողների սխրագործություններից։ «Ռազմի դաշտում իրենց վարպետությամբ ու հաղթանակի հասնելու վճռականությամբ աչքի են ընկնում նաեւ մեր հակատանկային ստորաբաժանումները: Այսպես, N զորամասի հակատանկային մարտկոցը հակա-ռակորդի լայնածավալ հարձակման, թեժ մարտերի ու հրետակոծության պայմաններում, հմտորեն կազմակերպելով անվտանգ տեղաշարժերն ու դիրքավորումը, ոչնչացրել է հակառակորդի բազմաթիվ զրահատեխնիկա եւ կենդանի ուժ` հնարավորություն տալով մեր ստորաբաժանումներին կատարել մարտական խնդիրները: Հակատանկային մարտկոցի ավագ օպերատոր, շարքային Լեւոն Արթուրի Մելքոնյանը խոցել է 1 «ՈՒՐԱԼ» ավտոմեքենա` անձնակազմով, ոչնչացրել է 2 վրան՝ յուրաքանչյուրում մոտ 25 զինծառայող»,- գրել է Հովհաննիսյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր