Հերոսական դրվագներ. մայոր Արամայիս Թևանյանը խոցել է հակառակորդի 10-ից ավելի զրահատեխնիկա, նրա կրակոցների շնորհիվ անառիկ են պահվել դիրքերը. ՊՆ խոսնակ
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրել է.
«Հոկտեմբերի 2-ին ՊԲ պաշտպանության գոտու մարտական դիրքի վրա հակառակորդի մեծաքանակ ուժերի հարձակման ընթացքում մայոր Արամայիս Վիրաբի Թևանյանը ցուցաբերել է նախաձեռնություն, ճիշտ կազմակերպելով հաշվարկի գործողությունները` խոցել է հակառակորդի 10-ից ավելի զրահատեխնիկա:
Մայոր Ա. Թևանյանի հաշվարկի անվրեպ կրակոցները մեր մարտիկների համար ստեղծել են հնարավորություն` հետ մղել հակառակորդի գրոհն ու անառիկ պահել մարտական դիրքերը»։