211652_close_icon
views-count2391 դիտում article-date 21:40 07-10-2020

Արայիկ Հարությունյանը հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ պատերազմական իրավիճակում պետական կառավարման մարմինների աշխատանքների կազմակերպման թեմայով

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 7-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ պատերազմական իրավիճակում պետական կառավարման մարմինների աշխատանքների կազմակերպման թեմայով: Հարգելի ՛ հայրենակիցներ Այսօր հրավիրել եմ աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ պատերազմական իրավիճակում պետական կառավարման մարմինների աշխատանքների կազմակերպման թեմայով: Իմ խոսքում ընդգծել եմ, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով տարածքային և պետական կառավարման տարբեր ոլորտներում առկա խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու համար անհրաժեշտ է ավելի սերտացնել փոխգործակցված աշխատանքը: Հաշվի առնելով պատերազմական իրավիճակում տնտեսությունում ծառայությունների մատուցման սահմանափակ հնարավորությունները՝ հանձնարարել եմ, որպեսզի պետական և բարեգործական ռեսուրսների միջոցով, ըստ առաջնահերթության, լիարժեք ապահովեն խաղաղ բնակչության խնդիրների լուծումը: Անդրադարձել եմ նաև հրետակոծությունից տուժած շենք-շինություններին: Մասնավորապես՝ առաջիկայում կստեղծվի վնասների գնահատման հանձնաժողով, որի մասնագիտական եզրակացության արդյունքում, ռազմական գործողությունների ավարտից հետո, դրանց վերականգնման համար կտրվի պետական փոխհատուցում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Հարգելի ՛ հայրենակիցներ Այսօր հրավիրել եմ աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ պատերազմական իրավիճակում պետական...

Опубликовано Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan Среда, 7 октября 2020 г.

Նմանատիպ նյութեր