2505 դիտում
19:26 10-03-2016
Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը հրավիրել է խորհրդակցություն՝ տարածքային կառավարման և գյուղատնտեսական թեմաների շուրջ
Մարտի 10-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հրավիրել է խորհրդակցություն՝ տարածքային կառավարման և գյուղատնտեսական թեմաների շուրջ:
Գյուղատնտեսության նախարար Ա. Մխոյանը ներկայացրել է գարնանացան աշխատանքների ընթացիկ իրավիճակը և հողամշակներին ցուցաբերվող պետական աջակցության ծրագրերի ընթացքը: Նրա խոսքով՝ գարնանացան որոշ մշակաբույսերի սերմացուների անհատույց տրամադրման ծրագիրը գործում է, և սերմացուների ու պարարտանյութերի անհրաժեշտ ծավալի հիմնական մասն արդեն ներկրվել է հանրապետություն:
Անդրադառնալով գյուղտեխնիկայի պարկի թարմացման հարցերին՝ վարչապետը հանձնարարել է առաջիկայում հանրապետություն ներկրվող կոմբայնների բաշխումը կատարել ըստ շրջաններում առկա պահանջարկի համամասնության: Ա. Հարությունյանը շեշտադրել է, որ նոր գյուղտեխնիկայի ներկրումը կրելու է շարունակական բնույթ՝ արտոնյալ պայմաններով դրանք տրամադրելով ցանկացողներին:
Խորհրդակցության ընթացքում Ա. Հարությունյանը պատասխանատու կառույցներին հանձնարարել է գյուղերում պանրի արտադրության ու իրացման մեխանիզմների ներդրման ծրագիր մշակել, որի իրականացման համար անհրաժեշտ կլինի հրավիրել մասնագետներ, կազմակերպել դասընթացներ և ներդնել պանիր արտադրող գյուղացիների աջակցության փոքր ծրագրեր:
Խորհրդակցությանը քննարկվել են նաև մոլախոտերի, մկնանման կրծողների և անկանոն անասնապահության դեմ պայքարին վերաբերող հարցեր, ոլորտի պատասխանատուները ներկայացրել են կատարված աշխատանքները: Բերքահավաքի սեզոնին հրդեհավտանգ իրավիճակներից խուսափելու նպատակով՝ վարչապետը հանձնարարել է գյուղնախարարին, արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենին և շրջվարչակազմերի ղեկավարներին փոխգործակցությամբ անհրաժեշտ միջոցառումներ իրականացնել՝ ներառյալ ճանապարհների մաքրման, թունաքիմիկատների սրսկումների իրականացման միջոցով: ԱԻՊԾ տնօրեն Ա. Հարությունյանին հանձնարարվել է շրջաններում ստեղծել հակահրդեհային ստորաբաժանումներ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ լրացուցիչ ուժեր ներգրավել աշխատանքներում:
ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Նմանատիպ նյութեր
2533 դիտում
22:56 23-05-2016
Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը բանակի թիկունքային ապահովվածության վերաբերյալ խորհրդակցություն է հրավիրել
2302 դիտում
19:50 27-07-2020
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել
Այս բաժնից
1018 դիտում
20:15 01-02-2025
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
970 դիտում
19:02 01-02-2025
ԱՄՆ-ն բարձրացնում է մաքսատուրքերը Մեքսիկայի, Կանադայի և Չինաստանի համար. Սպիտակ տուն
1030 դիտում
18:15 01-02-2025
Լիբանանում հայ հոգևորական է զոհվել