211652_close_icon
views-count2057 դիտում article-date 16:26 07-10-2020

Ուսումնասիրվում են Ստեփանակերտի բոլոր ավերածությունները, որոշվում է վնասի չափը. այս պահին քաղաքի ենթակառուցվածքները գործում են անխափան. Ստեփանակերտի փոխքաղաքապետ. Tert.am

Ուսումնասիրվում են Ստեփանակերտի բոլոր ավերածությունները, որոշվում է կրած վնասի աստիճանը: Ինչպես հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/10/07/Stepanakert/3415970?fbclid=IwAR15sNtxyRyFZ4TefDbFyy13x4Z7vFHdevsRzwxRoSvN-YqNpIxUWla6gj8&__cf_chl_jschl_tk__=f6e403aac17004ec5418d61f77680bbdabea58c5-1602073436-0-AUdCP-8uYY9XgtmkbHijCkR9IlYuJ6IXglt-58v7yitfAkKATCgkI_AyKR6ItJlkM82vUSYJu68DHPte2WCN3jKQoaXIdiD6wAuNuU7YDxRyeI8ERN_YOTBs8EKXKKByyDrZv78o26vMQNSCQDHs4WYjUuDanOmK0-6iCxSfeDFcXkBqFg81HHDjzwtqjNWZJaEyXBJ308GWuzSe9ZsN3NAtqGnAjfdwZVmONJMvsG8xgsY7qPwMA4IweN_j1HgMH0OoUSRma8vudV2xJAJ-pkDlr8bOhhxXGaSZcZ23g65Un3dgi2O2SVXO8bwVIECohgdfYImE8uZCC1PB4uPpx69aREyFX2kNNT0D1EbSsFEgdf03Y8nTIGgozrWEZW5tNLegvj-EaRbfRStaRNosVdfDmykrvArWa46mlIc4JM7YrmG2QEFbmQwZ8vxIJEiZuAPUV15Oouff5UkE0Yz-mNAIw61oOVZvpArH4xkyyXQR]Tert.am[/url]-ը, այս մասին Արցախի տեղեկատվական շտաբում կայացած ասուլիսին հայտարարեց Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանը: «Այսօր Ստեփանակերում բոլոր ենթակառուցվածքները շարունակում են աշխատել իրենց հունով: Եթե որևէ ենթակառուցվածք խափանվում է, մասնագետները տեղում փորձում են վերացնել բոլոր վնասները և ապահովել քաղաքի բնականոն կյանքը»,- ասաց նա: Քաղաքապետի տեղակալի խոսքով՝ գազանջատում է իրականացվել՝ անվտանգության նկատառումներից ելնելով, ջրամատակարարումն ապահովվում է շուրջօրյա և չի խափանվել, էլեկտրականության խնդիր ևս չկա. առավելագույնը 2-3 օր է խնդիր եղել, որը գրեթե ամբողջովին կարգավորվել է: Թամրազյանի տեղեկացմամբ՝ քաղաքապետարանի կողմից հայտարարված թեժ գծեր կան, որոնց միջոցով բնակիչները տեղեկացնում են առկա խնդիրների մասին, աշխատում են թե՛ քաղաքի ավագանու անդամները, թե՛ կամավորական խմբեր: Նրա խոսքով՝ կան ապաստարաններ, որոնք կահավորված են եղել, Ստեփանակերտի բնակչության 50-60 տոկոսը քաղաքում է, մեկնել են միայն նրանք, ովքեր խնամքի կարիք ունեն՝ երեխաներ, ծերեր: Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/10/07/Stepanakert/3415970?fbclid=IwAR15sNtxyRyFZ4TefDbFyy13x4Z7vFHdevsRzwxRoSvN-YqNpIxUWla6gj8&__cf_chl_jschl_tk__=f6e403aac17004ec5418d61f77680bbdabea58c5-1602073436-0-AUdCP-8uYY9XgtmkbHijCkR9IlYuJ6IXglt-58v7yitfAkKATCgkI_AyKR6ItJlkM82vUSYJu68DHPte2WCN3jKQoaXIdiD6wAuNuU7YDxRyeI8ERN_YOTBs8EKXKKByyDrZv78o26vMQNSCQDHs4WYjUuDanOmK0-6iCxSfeDFcXkBqFg81HHDjzwtqjNWZJaEyXBJ308GWuzSe9ZsN3NAtqGnAjfdwZVmONJMvsG8xgsY7qPwMA4IweN_j1HgMH0OoUSRma8vudV2xJAJ-pkDlr8bOhhxXGaSZcZ23g65Un3dgi2O2SVXO8bwVIECohgdfYImE8uZCC1PB4uPpx69aREyFX2kNNT0D1EbSsFEgdf03Y8nTIGgozrWEZW5tNLegvj-EaRbfRStaRNosVdfDmykrvArWa46mlIc4JM7YrmG2QEFbmQwZ8vxIJEiZuAPUV15Oouff5UkE0Yz-mNAIw61oOVZvpArH4xkyyXQR]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր