Անկախության օրվան ընդառաջ եւ այդ օրը հակառակորդը կրակահերթի տակ է պահել Տավուշի մարզի գյուղերը․ այս պահին ճշտվում է վնասի չափը
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնին ընդառաջ եւ այդ օրը հակառակորդը կրակահերթի տակ է պահել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում սահմանամերձ գյուղերի բնակիչները նշեցին, որ բարեբախտաբար զոհեր չկան, մի պայմանագրային զինծառայող է վիրավորվել։ Մնացյալը նյութական վնասներ են։
Այս պահին դեռ կոնկրետ թիվ հնարավոր չէ ասել, քանի որ մարզպետարանը ճշտում է նյութական վնասի չափը, որպեսզի փոխհատուցի, սակայն կրակոցներից ամենից շատ տուժել է Բաղանիս համայնքը: