3709 դիտում
22:32 27-03-2019
Մեզ հասանելի աղբյուրներում առկա բոլոր հայտարարություններն ուսումնասիրվում են. գլխավոր դատախազը՝ Վ. Հարությունյանի և Վ. Շիրխանյանի հայտարարությունների մասին. Tert.am
[url=https://www.tert.am/am/news/2019/03/27/Artur-Davtyan/2958753?fbclid=IwAR3wpzxgNyHvSkYP51OGsJLszb_POAtetf3Zf_AVqBmcrY8JHvIWZIxvbkc]Tert.am[/url]-ը գրում է. Մեզ հասանելի աղբյուրներում առկա բոլոր հայտարարություններն ու հրապարակումներն ուսումնասիրվում են: Այս մասին այսօր «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի բացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի հայտարարությանը:
«Դրա վկայություններից մեկը հենց նույն Վահան Շիրխանյանի հրապարակած նամակն էր: Բոլոր այն հայտարարությունները և հրապարակումները, որոնք իրավական գնահատականի անհրաժեշտություն են ունենում, պարտադիր նախաձեռնվում են դրանցով պայմանավորված գործընթացներ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը նախօրեին հայտարարել էր, որ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քննարկել է Մեղրին Լաչինի հետ փոխանակելու տարբերակը: Իսկ Ռոբերտ Քոչարյանին ուղղված պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի նամակը Գլխավոր դատախազի կողմից ուղարկվել էր ԱԱԾ և ՀՔԾ:
Հարցին, թե Շիրխանյանի նամակի ուսումնասիրման հետ կապված ինչ նորություն կա, Արթուր Դավթյանը պատասխանեց. «Սկսվել են դրանով անհրաժեշտ ստուգողական գործողությունները: Այս պահին այսքանը կարող եմ ասել»:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/03/27/Artur-Davtyan/2958753?fbclid=IwAR3wpzxgNyHvSkYP51OGsJLszb_POAtetf3Zf_AVqBmcrY8JHvIWZIxvbkc]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
2917 դիտում
11:40 09-10-2014
Իսլամացած հայերի մասին տեղեկությունները թուրքական աղբյուրներում շատացել են
3514 դիտում
19:50 12-08-2022
Շիրխանյանի համար 13 տարի, Վարդանյանի համար` 16 տարի ազատազրկում. զինված խմբի գործով դատախազը ճառով է հանդես եկել
Այս բաժնից
1996 դիտում
20:56 22-11-2024
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով. Նիկոլ Փաշինյան
739 դիտում
20:48 22-11-2024
Արդարադատության նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» ոլորտային բարեփոխումները
895 դիտում
20:36 22-11-2024
Ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը