211652_close_icon
views-count21765 դիտում article-date 12:38 07-10-2020

Պուտինը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողը ողբերգություն է անվանել, որի համար նա մտահոգ է

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կոչ է անում հնարավորինս շուտ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում: «Բայց, ամեն դեպքում, մենք կոչ ենք անում, եւ ես ուզում եմ եւս մեկ անգամ ասել, հրադադարի կոչ ենք անում, եւ դա պետք է արվի հնարավորինս շուտ»,- ասել է նա «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Այդ օրվանից Հայաստանում եւ Արցախում ռազմական դրություն է հայտարարվել:

Նմանատիպ նյութեր