ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել են Ռուբեն Վարդանյանի կոչի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել են հայազգի գործարար Ռուբեն Վարդանյանի կոչի մասին, որով վերջինս հորդորում էր ՌԴ-ին միջամտել Լեռնային Ղարաբաղի իրավիճակին։
Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին։
Պեսկովը նորմալ է համարել նման կոչերի զգացմունքային լինելը, միևնույն ժամանակ ընդգծել, որ Մոսկվան ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը՝ Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման և կողմերի միջև բանակցային գործընթացի վերսկսման ուղղությամբ։
«Ավելի ակտիվ քայլեր, քան այժմ կան, դժվար է պատկերացնել»,- ասել է Պեսկովը։