211652_close_icon
views-count3861 դիտում article-date 15:56 06-10-2020

Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Ռոնդա Ռոուզիին՝ Արցախին աջակցելու համար

Հայաստանի հավաքականի ու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ինստագրամյան իր էջի «սթորիզում» շնորհակալություն է հայտնել ամերիկացի մարզուհի ու դերասանուհի Ռոնդա Ռոուզիին Արցախին ու Հայաստանին աջակցելու համար: «Շնորհակալություն, Ռոնդա Ռոուզին»,- գրել է Մխիթարյանն ու մեկ այլ լուսանկար հրապարակել, որի վրա գրված է. «Խաղաղություն Հայաստանին»: Նշենք, որ ամերիկացի հայտնի մարզուհի և դերասանուհի, խառը մենամարտերի MMA, UFC-ի չեմպիոն, ձյուդոյի 2007թ. աշխարհի փոխչեմպիոն, 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոնդա Ռոուզին ինստագրամյան իր պաշտոնական էջում աջակցույթուն է հայտնել Արցախին ու Հայաստանին: «Հայաստանն ու Արցախը հարձակման են ենթարկվում: Ցույց տվեք ձեր համերաշխությունը, որպեսզի գլոբալ ջանքերի շնորհիվ իրազեկությունը բարձրացվի: Ձեր վրդովմունքն արտահայտեք Թուրքիայի օժանդակությամբ Ադրբեջանի կողմից հրահրված հարձակումների և հայերին իրենց նախնիների հայրենիք հանդիսացող Արցախից էթնիկական զտումների բացահայտ ցանկության վերաբերյալ»:

Նմանատիպ նյութեր