Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհակալական խոսք է հղել Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինիի հասցեին:
«Շնորհակալություն ձեզ, սենատոր Սալվինի՝ արդարության և Արցախի ժողովորդի կյանքի իրավունքի մասին բարձրաձայնելու համար», գրել է հայ ֆուտբոլիստը:
Նշենք, որ իտալացի գործիչը իր զորակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին և դատապարտել թուրք-ադրբեջանական ագրեսիան: