211652_close_icon
views-count319589 դիտում article-date 22:59 05-10-2020

Առեղծվածային դեպք Շիրակի մարզում. Գյումրիում հնչել է պայթյուն. հայտնաբերվել է 29-ամյա տղամարդու դի. ժամանել են մարզի ոստիկանապետն ու դատախազը

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ռուսթավելու փողոցի տներից մեկում պայթյուն է հնչել և բժիշկների հերթապահ խումբը, ժամանելով նշված վայր, հայտնաբերել է տղամարդու դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետը, վարչության պետի օպերգծով տեղակալն ու ոստիկանության Կումայրիի բաժնի պետը: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վաչության խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գյոզալյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն փողոցի 91 տան բնակիչ, 29-ամյա Վահե Բ.-ն ննջասենյակում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացել է պայթյունի հետևանքով: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է նռնակի պայթուցիչի օղակ և բռնակ: Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Քննիչի որոշմամբ նշանակվել են պայթյունատեխնիկական և դատաբժշկական փորձաքննություններ: Դեպքի վայր է ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության խումբը: Հաշվի առնելով դեպքի որոշ հանգամանքներ, ժամանել է նաև Շիրակի մարզի դատախազության դատախազ Մարտիրոսյանը: Տեղի ունեցածը ինքնասպանություն է, դժբախտ պատահար, թե սպանություն, քննչակա բաժինը նույնպես պարզում է: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր