211652_close_icon
views-count1916 դիտում article-date 14:40 05-10-2020

Հենրիխ Մխիթարյանը Երևան կժամանի վաղը

Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը՝ Ալբանիայի դեմ ընկերական խաղի և Ազգերի լիգայում Վրաստանի ու Էստոնիայի դեմ հանդիպումներին ընդառաջ, տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Հրավիրված 30 ֆուտբոլիստներից հավաքին միացել են 20-ը: Հավաքը մեկնարկել է ֆուտբոլիստների, մարզչական, ադմինիստրատիվ և բժշկական անձնակազմի թեստավորումով: Իր ակումբի վերջին խաղում ստացած վնասվածքի պատճառով հավաքականին չի միանա Հովհաննես Համբարձումյանը: Առայժմ հավաքականին չի միացել նաև Արշակ Կորյանը, ով ջերմություն ունի: Նա, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Ալբանիայի հավաքականի դեմ խաղին: Նրա՝ հավաքականին միանալու հարցը պարզ կդառնա ավելի ուշ: Ալեքսանդր Կարապետյանը և Խորեն Բայրամյանը կմիանան հավաքին այսօր երեկոյան, Գևորգ Ղազարյանը, Անդրե Չալըշըրը, Կամո Հովհաննիսյանը, Տիգրան Բարսեղյանը և Գեղամ Կադիմյանը՝ այսօր գիշեր, իսկ Հենրիխ Մխիթարյանը՝ հոկտեմբերի 6-ի երեկոյան:

Նմանատիպ նյութեր