211652_close_icon
views-count20638 դիտում article-date 15:26 04-10-2020

Արայիկ Հարությունյանի սթափ գործողությունները մտահոգել է Ալիեւի վարչակարգի պատասխանատուներին. Վահրամ Պողոսյան

Նախագահ Արայիկ Հարությունյանի սառնասիրտ ու սթափ գործողությունները լրջագույն կերպով մտահոգել է Ալիեւի վարչակարգի պատասխանատուներին, բանակի հրամկազմին, քանի որ մեր նախագահի ամեն մի ելույթը սառը ջուր է լցնում նրանց կեղծ պրոպականդայի վրա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ «Ադրբեջանցիներն այսօր կրկին ակտիվ տեղեկություն են շրջանառում տեղական եւ միջազգային մամուլով, որ իբր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը վիրավորվել է: Միանգամից հերքեմ, որ այն իրականությանը չի համապատասխանում եւ նախագահն այս պահին լիարժեք կերպով իրականացնում է իր աշխատանքային պարտականությունները: Հ.գ. Նախագահ Հարությունյանի սառնասիրտ ու սթափ գործողությունները լրջագույն կերպով մտահոգել է Ալիեւի վարչակարգի պատասխանատուներին, բանակի հրամկազմին, քանի որ մեր նախագահի ամեն մի ելույթը սառը ջուր է լցնում նրանց կեղծ պրոպականդայի վրա: Ամեն ինչ լավ է լինելու: Հաղթանակը մերն է»։

Նմանատիպ նյութեր