211652_close_icon

Ադրբեջանի կողմից քաղաքացիական հիմնական ենթակառուցվածքների թիրախավորումը ռազմական հանցագործություն է. ԱՀ ՄԻՊ

views-count2572 դիտում article-date 11:33 04-10-2020
Ադրբեջանական զինված ուժերը երեկվանից ծանր հրթիռային ու ավիացիոն միջոցներով կանոնավոր ու հատուկ թիրախավորում են Ստեփանակերտի հիմնական քաղաքացիական ենթակառուցվածքները՝ հանցավոր նպատակ ունենալով տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներին զրկել կենսագործունեության նվազագույն պայմաններից: ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը կտրականապես պահանջում է միջազգային իրավապաշտպան համայնքից պատշաճ փաստագրել և գնահատականի արժանացնել ադրբեջանական զինված ուժերի կողմից շարունակաբար կատարվող այդ ռազմական հանցագործությունները: Հիշեցենենք, որ Ստեփանակերտում թիրախավորվում են քաղաքացիական օբյեկտները։ Այս մասին իր ֆեյսբուքյան ջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նմանատիպ նյութեր