Վահան Բիչախչյանը Սլովակիայի առաջնությունում գոլ խփելուց հետո ցույց է տվել իր շապիկը՝ ի աջակցություն հայ զինվորի
Սլովակիայի առաջնության 9-րդ տուրում «Ժիլինան» տանը խաղաց «Դունայսկա Ստրեդայի» հետ և հաղթեց 4։1 հաշվով։
Դաշտի տերերի երրորդ գոլը խփեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որն ընթացիկ առաջնություն խփեց իր 5-րդ գոլը։
Հայ ֆուտբոլիստը գոլը նշել է՝ ցուցադրելով շապիկի գրառումը՝ «Աստված պահպանի հայ զինվորին»: