Սերբ ֆուտբոլիստը գոլ խփելուց հետո ցուցադրել է «Karabakh is Armenia» գրությամբ շապիկը. տեսանյութ
Հայաստանի առաջնության 19-րդ տուրի՝ «Շիրակ» - «Արարատ» խաղում (3:1) տանտերերի սերբ ֆուտբոլիստ Նեմանյա Ստոսկովիչը 1-ին խաղակեսի վերջին րոպեին գոլի հեղինակ դառնալով, հանել է մարզաշապիկը, որի տակ հագած շապիկի վրա եղել է «Karabakh is Armenia» գրառումը:
Ուշագրավ է, որ գոլն այդպես տոնելու համար սերբ ֆուտբոլիստը համենայնդեպս զգուշացվել է: