Էրդողանի հերթական «բացականչությունը». Երուսաղեմը մեր քաղաքն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական սկանդալային հայտարարությունն է արել։
Ինչպես հայտնում է Anadolu գործակալությունը, Էրդողանը Թուրքիայի մեջլիսում ելույթի ժամանակ հայտարարել է, թե Երուսաղեմը իրենց քաղաքն է։
«Երուսաղեմում դեռևս առկա են Օսմանյան հետքերը։ Այսինքն Երուսաղեմը մեր քաղաքն է, մեր քաղաքներից մեկը և մենք արցունքն աչքերիս ենք հեռացել այնտեղից»,–ասել է նա։