Գործարկվել է forvictory.am քառալեզու միասնական տեղեկատվական հարթակը
Հարթակը ստեղծվել է մի շարք անհատների կողմից և միտված է մեկ վայրում ներկայացնել այս օրերին տարածվող ողջ տեղեկատվությունը՝ անհրաժեշտ իրերով կիսվելու, արյուն հանձնելու, գումարով աջակցելու եւ հավաստի լուրեր տարածելու վերաբերյալ:
[url=https://www.forvictory.am/]Կայքը [/url]հասանելի է հայերեն, ռուսերեն, անգլերեն եւ ֆրանսերեն լեզուներով:
Հարթակում օպերատիվ կերպով կատարվում է տեղեկատվության հավաքագրում, ճշտում այնուհետև նոր հրապարակվում է:
Հատկանշական է, որ [url=https://www.forvictory.am/]Կայքը [/url]ակտիվ գործարկվում է ինչպես Հայաստանում այնպես էլ արտերկրում բնակվող մեր հայրենակիցների կողմից։
Կայքը ունի բազմակողմ հնարավորություններ: Այցելուները անմիջապես կայքից կարող են ուղարկել հաղորդագրություն նոր սկսվող նախաձեռնության կամ այդ պահին պարագաների անհրաժեշտության վերաբերյալ: