14362 դիտում
18:46 01-10-2020
Արցախի հետ ռոումինգը դարձավ 5 դրամ. հայկական երեք օպերատորները հայտարարություն են տարածել
Հայկական 3 օպերատորները հայտարարություն են տարածել, որտեղ նշում են, որ Արցախի հետ ռոումինգը դառնում է 5 դրամ:
Հաղորդագրությունում ասվում է. «Ժամը 18:00-ից սկսած` «Ղարաբաղ Տելեկոմի» ՓԲԸ ցանցում ռոմինգի մուտքային (մինչ այդ գործող սակագինը՝ 14 դրամ) և ելքային` դեպի ՀՀ բոլոր ցանցերի (մինչ այդ գործող սակագինը՝ 28 դրամ), ինչպես նաև դեպի «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ շարժական ու ֆիքսված ցանցերի (մինչ այդ գործող սակագինը՝ 28 դրամ) հեռախոսահամարներին զանգերի համար սակագինը կկազմի 5 դրամ՝ 1 րոպեի համար:
SMS (կարճ) հաղորդագրությունների սակագինը նույնպես կկազմի 5 դրամ:
Նմանատիպ նյութեր
9547 դիտում
14:30 15-06-2017
Եվրամիությունում այսօրվանից չեղյալ է հայտարարվել բջջային կապի ռոումինգը
2398 դիտում
09:36 26-10-2019
Ռոումինգը կէժանանա. ՀԾԿՀ-ի նախագիծը. «Ժամանակ»