211652_close_icon
views-count2229 դիտում article-date 16:15 01-10-2020

ԵՊՀ գիտխորհուրդը որոշել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին զրկել ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից

ԵՊՀ գիտական խորհուրդն այսօր տեղի ունեցած նիստի ժամանակ միաձայն կողմ է քվեարկել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից զրկելու որոշմանը: ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը գիտխորհրդի անդամներին տեղեկացրել է, որ բազմաթիվ համալսարանականներ և համալսարանից դուրս մարդիկ այս օրերին դիմել են իրեն՝ Միխեիլ Սաակաշվիլիին ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից զրկելու համար։ Ըստ այդմ՝ Վրաստանի Հանրապետության նախկին նախագահ Միխեիլ Նիկոլոզի Սաակաշվիլիի կողմից Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիան առերևույթ արդարացնելու նպատակով հակահայկական հայտարարություններ անելու, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և հայ ժողովրդի ազգային շահերի նկատմամբ կողմնակալ ու բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար ԵՊՀ գիտխորհուրդը միաձայն որոշեց զրկել նրան ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից: Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլիին ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումը տրվել է 2009 թ. հունիսի 25-ին:

Նմանատիպ նյութեր