Հակառակորդի ռազմական ինքնաթիռը ռմբակոծել է Մարտակերտ քաղաքը, զոհվել է 3 խաղաղ բնակիչ, կան նաև վիրավորներ
Քիչ առաջ թշնամու ռազմական ինքնաթիռը ռմբակոծել է Մարտակերտ քաղաքը, որի հետեւանքով երեք խաղաղ բնակիչ է զոհվել, կան նաեւ վիրավորներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
«Քիչ առաջ թշնամու ռազմական ինքնաթիռը ռբակոծել է Մարտակերտ քաղաքը, որի հետեւանքով երեք խաղաղ բնակիչ է զոհվել, կան նաեւ վիրավորներ: Պաշտոնական Բաքուն բացահայտ կերպով գրոհում է խաղաղ բնակչության դեմ՝ ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը:
Ցավակցում ենք բոլոր զոհերի հարազատներին»,- գրել է նա։