2305 դիտում
23:43 29-09-2020
Հայաստանում ՌԴ Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է ՀՀ Հանրային խորհրդի հետ
ՀՀ Հանրային խորհուրդն այսօր հյուրընկալել էր ՀՀ-ում ՌԴ Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին, ում ուղեկցում էր նրա նորանշանակ խորհրդական Դմիտրի Կազմինը: Իր բացման խոսքում Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը շնորհակալություն ու գոհունակություն հայտնեց դեսպանին անդրանիկ հանդիպման ու ծանոթության համար` նախևառաջ խոսելով իր պաշտոնավարման ամիսներին ՌԴ Հանրային պալատի հետ ունեցած սերտ համագործակցության մասին, որը մոտ ապագայում կամփոփվի նաև նախապատրաստվող երկկողմ հուշագրի ստորագրմամբ:
Կարևորելով պարբերական հաղորդակցությունը երկու երկրների հանրային տարբեր օղակների միջև` ՌԴ դեսպան Ս. Կոպիրկինը վստահություն հայտնեց, որ իրենց կողմից ամեն ջանք կգործադրվի այդ հարաբերությունները խորացնելուն միտված արդյունավետ համագործակցության համար, որը կարևորվեց երկարաժամկետ և ռազմավարական առումով, քանի որ երկկողմ հետաքրքրություններն ընդհանուր են՝ անկախ բազմաթիվ հանգամանքներից:
Համագործակցությանն ու փոխօգնությանն առնչվող մի քանի հարցերի հակիրճ անդրադարձից հետո կողմերը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային բարդացող իրավիճակի ու Արցախի դեմ սանձազերծված պատերազմի շուրջ։
Սաֆարյանը դեսպան Կոպիրկինին տեղեկացրեց, որ ի թիվս այլ գործընկեր կառույցների` ՀԽ անունից նամակներ են ուղարկվելու նաև Ռուսաստանի Դաշնության Հանրային պալատին, որում ռուս գործընկերներին հանգամանորեն կներկայացվի իրավիճակն ու կտրամադրվի դրա հետ կապված օբյեկտիվ տեղեկատվություն։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1231 դիտում
23:05 03-12-2024
Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է Հայաստանում Սիրիայի դեսպանի հետ
1768 դիտում
20:14 24-10-2023
ՀՀ ԱԳՆ է կանչվել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը
Այս բաժնից
361 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
505 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
871 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ