211652_close_icon
views-count14266 դիտում article-date 13:41 29-09-2020

19-ամյա զոհված զինծառայող Էրիկ Սահակյանը Փարաքար համայնքից էր.

Սեպտեմբերի 27-ին Արցախում հակառակորդի հարձակումը հետ մղելու ընթացքում 19-ամյա զոհված զինծառայող Էրիկ Սահակյանը Արմավիրի մարզի Փարաքար համայնքից էր: Այս մասին [color=#EF2929] Tert.am[/color]-ին հայտնեց Փարաքարի համայնքապետ Դավիթ Մինասյանը: Նրա տեղեկացմամբ՝ Էրիկն ապրում էր ծնողների ու եղբոր հետ: Էրիկ Սահակյանը ծառայել է Քարվաճառում: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը: Այդ օրվանից ՀՀ-ում և ԱՀ-ում հայտարարվել է ռազմական դրություն:

Նմանատիպ նյութեր