211652_close_icon
views-count561 դիտում article-date 20:32 28-09-2020

Պիտեր Քրաուչ. Այս անգամ «Ոսկե խաղակոշիկը» կնվաճի Բրունու Ֆերնանդեշը

«Լիվերպուլի» նախկին հարձակվող Պիտեր Քրաուչը հեգնանքով է պատասխանել երկրպագուներից մեկի այն հարցին, թե ԱՊԼ-ի այս մրցաշրջանում քանի 11 մետրանոց հարված կիրացնի «Մանչեսթեր Յունայթեդը»: «Իմ կարծիքով, Բրունու Ֆերնանդեշը կնվաճի «Ոսկե խաղակոշիկը»: Ես ասում եմ՝ ելնելով նրանից, որ ամեն շաբաթ, մինչև մայիս լսելու եմ ««ՄՅՈւ»-ն 11 մետրանոց հարված է իրացնում» արտահայտությունը: ԱՊԼ-ում 38 խաղ է, այսինքն, դա կազմում է 38 հատ 11 մետրանոց հարված: «Բրայթոնի» դարպասին նշանակված 11 մետրանոցը ինձ շատ զարմանալի թվաց: Չգիտեմ էլ, ինձ ոնց կզգայի, եթե խաղայի մի թիմի կազմում, որը եզրափակիչ սուլիչից հետո մտածում է, որ միավոր է վաստակել, իսկ հետխաղյա ձեռքսեղմումների ժամանակ տեսա, որ գործին միջամտեց մրցավարի օգնականը: Սա ի՞նչ բան է», ասել է Քրաուչը:

Նմանատիպ նյութեր