2266 դիտում
19:52 27-09-2020
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից ձեռնարկված հարձակումները. Հայաստանի եվրոպացի բարեկամներ
«Հայաստանի եվրոպացի բարեկամներ»-ը հայտարարություն 1 տարածել, որում նշված է.
«Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ գրոհ սկսվեց Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ թիրախավորելով ոչ միայն տեղական զինված ուժերը, այլև քաղաքացիական բնակավայրերը՝ ներառյալ մայրաքաղաք Ստեփանակերտը:
Չնայած Բաքվից և Անկարայից հնչող մեղադրանքներին, որ Հայաստանն է սկսել այս հարձակումը, Հայաստանը չունի ռազմական գործողություններ հրահրելու տրամաբանական որևէ պատճառ: Այնուամենայնիվ, Ադրբեջանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ հոգնել և հիասթափվել է խաղաղ բանակցություններից, ինչը ներառում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից համակարգված խաղաղ բանակցությունների գործարկման կասկածը: Այս հայտարարությունները աստիճանաբար ուղեկցվել են ավելի ու ավելի կոշտ հռետորաբանությամբ:
Երկու կողմից էլ տարբեր մոտեցումներ են հնչել անցած շաբաթվա սկզբին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հնչած համապատասխան ելույթներում: Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել խաղաղության կոչով և մեկ անգամ ևս ընդգծել Հայաստանի պատրաստակամությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ համաձայն ԵԱՀԿ բանակցողների կողմից առաջարկված 2009 թ. Հիմնարար սկզբունքների:
Ի հակադրություն, նախագահ Ալիևը առաջարկել է ընդլայնված և կոշտ միջամտություն, որով, փաստորեն, արժեզրկվում են հակամարտության և դրան ուղղված բանակցությունների անցած երեսուն տարիները․ հետհայացք գցելով՝ վերջինս կարելի է ընկալել որպես դիվանագիտական նախազգուշացում՝ այսօր սկսված հարձակումներից առաջ։ Բաքվի՝ բազմիցս հնչեցված պաշտոնական դիրքորոշումն այն է, որ իրենք չեն ցանկանում հանդուրժել «հայկական երկրորդ պետությունն իրենց պատմական հողի վրա», ինչը կասկածի տակ է դնում անգամ Հայաստանի Հանրապետության գոյության իրավունքը:
«Հայաստանի եվրոպացի բարեկամներ»-ը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից ձեռնարկված հարձակումները և պատերազմի միջոցով ստատուս-քվոն փոխելու մտադրությունը: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը գիտակցել այս վերջին զարգացումների լրջությունն ու զերծ մնալ հավասարապես երկու կողմերին ուղղված սովորական կոչերից՝ հիմքում դնելով կեղծ ու չարդարացված համարժեքությունը: Հրադադարի ռեժիմն այժմ պետք է հուսալիորեն ամրապնդվի, ինչպես և միջազգայնորեն խոստացվել էր 2016թ․-ի քառօրյա պատերազմից հետո»:
Նմանատիպ նյութեր
2180 դիտում
13:50 18-09-2022
Խստորեն դատապարտում ենք Հայաստանի սահմանների նկատմամբ Ադրբեջանի մահացու հարձակումները. Նենսի Փելոսի
2940 դիտում
23:53 06-10-2019
Հրանտ Բագրատյան. Խստորեն դատապարտում եմ մամուլի դեմ հարձակումները