211652_close_icon
views-count5630 դիտում article-date 16:40 27-09-2020

Հակառակորդի հրետակոծության պատճառով Արցախում կան էլեկտրամատակարարման, գազամատակարարման խափանումներ

Արցախի Հանրապետության ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած մարտական գործողությունների հետևանքով երկրում կան էլեկտրամատակարարման, գազամատակարարման խափանումներ, որոնց կարգավորման առումով արդեն մեկնարկել են անհրաժեշտ աշխատանքներ: [url=https://armenpress.am/arm/news/1029035.html]«Արմենպրես»-[/url]ի հաղորդմաբ՝ այս մասին ԱՀ պաշտպանության նախարարության տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսին ասաց ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Թովմասյանը։ «Ադրբեջանական զինուժի հարձակման պատճառով տուժել են մի շարք համայնքների ենթակառուցվածքներ: Արցախի բոլոր ենթակառուցվածքներում իրականացվում են օպերատիվ միջոցառումներ և յուրաքանչյուր խափանում ստանում է արագ լուծում։ Ջրամատակարարման, կապի և ճանապարհների անցանելիության առումով այս պահի դրությամբ լուրջ խնդիրներ և խափանումներ չունենք»,- նշեց Թովմասյանը:

Նմանատիպ նյութեր