211652_close_icon

Ստեփանակերտը սնուցող գետերը սակավաջուր են դարձել. Արցախում ջրամատակարարման խափանումներ են սպասվում

views-count1634 դիտում article-date 13:44 07-08-2021
Վերջին օրերի տոթ եղանակի պատճառով Ստեփանակերտը սնուցող գետերը սակավաջուր են դարձել, ինչի հետևանքով զտիչ կայաններում ջրի պաշարները նվազել են: Այս մասին հայտարարություն է տարածել Ստեփանակերտի քաղաքապետարանը:

«Դրանով են պայմանավորված որոշ թաղամասերում ջրամատակարարման խափանումները:

Ջրամատակարար կազմակերպությունը՝ «Ջրմուղ-կոյուղի» ՓԲ ընկերությունը, անում է հնարավորը համակարգի խնդիրները, որոնք օբյեկտիվ բնույթ են կրում, ժամ առաջ կարգավորելու ուղղությամբ: Հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր