211652_close_icon
views-count1680 դիտում article-date 20:14 26-09-2020

Յուրաքանչյուրը իր գործով և հատկապես անցյալով չի մոռացվելու. Գլխավոր դատախազի խորհրդական

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դատավարական պարտությունը պատվով տանելուն անպատրաստ մեր գործընկերոջը հորդորում ենք բանբասանքի ժանրից դուրս գալ, թանկ ժամանակն օգտագործել վստահորդի իրավունքները բացարձակապես իրավական հարթությունում, իրավական գործիքակազմով պաշտպանելու վրա' իրավաբանական օգնություն ցուցաբերելու վճարովի պարտքի կատարումը չդարձնելով քաղաքական գործչի ամբիցիաների բավարարման միջոց: Իսկ յուրաքանչյուրը իր գործով և հատկապես անցյալով չի մոռացվելու, որովհետև դրա համար բավարար հիշողություններ ունեցողները շատ են ու միշտ լինելու են»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր