211652_close_icon
views-count59474 դիտում article-date 14:33 26-09-2020

Խոշոր ու շղթայական ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Kia-ն, Nissan Maxima-ն, Nissan Tiida-ն, Ford Transit-ն ու ВАЗ 2107-ը. Nissan Tiida-ն հայտնվել է գնացքի գծերի վրա. օպերատիվ են գործել ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 25-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրրի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում Արմավիր-Երևան ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում՝ Մայիսյան գյուղի վարչական տարածքում, բախվել են Kia, Nissan Maxima, Nissan Tiida, Ford Transit և Ваз 2107 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների,, տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով Nissan Tiida-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել գնացքի գծերի վրա։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից՝ հայտնելով, որ իրենք վնասվծքներ չեն ստացել։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 81+
81+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր