211652_close_icon
views-count1118 դիտում article-date 16:57 24-09-2020

Պուտինն անձնապես չի շնորհավորել Լուկաշենկոյին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առանձին շնորհավորական ուղերձ չի հղել Բելառուսի վերընտրված նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ երդմնակալության կապակցությաբ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխամցում է Gazeta.ru կայքը։ «Ոչ, ոչ, շնորհավորանք եղել է»,-ասել է Պեսկովը՝ պարզաբանելով, որ ՌԴ նախագահն ուղղակի անձնապես չի շնորհավորել Բելառուսի իր գործընկերոջը։ Նշենք, որ սեպտեմբերի 23-ին անցկացվել է Լուկաշենկոյի գաղտնի երդմնակալությունը, վերջինս ստանձնել է նախագահի լիազորությունները։ Միջոցառումը տեղի է ունեցել Մինսկի Անկախության պալատում։

Նմանատիպ նյութեր