Պուտինը շնորհավորել և պարգևատրել է Լուկաշենկոյին
                        ՌԴ նախագահ Վ. Պուտինը 60-ամյակի կապակցությամբ շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը:
Հեռախոսազրուցի ժամանակ նախագահները քննարկել են մինսկյան հանդիպման արդյունքները, կարծիքներ են փոխանակել ռուս-բելառուսական դաշնակցային փոխգործակցության այժմեական թեմաների շուրջ:
Պուտինը հրաման է ստորագրել Լուկաշենկոյին Ալեքսանդր Նևսկու անվան շքանշանով պարգևատրելու մասին:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

