Պուտինն անձնապես չի շնորհավորել Լուկաշենկոյին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առանձին շնորհավորական ուղերձ չի հղել Բելառուսի վերընտրված նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ երդմնակալության կապակցությաբ։
Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխամցում է Gazeta.ru կայքը։
«Ոչ, ոչ, շնորհավորանք եղել է»,-ասել է Պեսկովը՝ պարզաբանելով, որ ՌԴ նախագահն ուղղակի անձնապես չի շնորհավորել Բելառուսի իր գործընկերոջը։
Նշենք, որ սեպտեմբերի 23-ին անցկացվել է Լուկաշենկոյի գաղտնի երդմնակալությունը, վերջինս ստանձնել է նախագահի լիազորությունները։ Միջոցառումը տեղի է ունեցել Մինսկի Անկախության պալատում։