211652_close_icon
views-count2042 դիտում article-date 15:52 24-09-2020

Ֆրանսիական ընկերությունը Հայաստանում կիրականացնի ճանապարհների տեխնիկական հսկողություն

Կառավարությունն այսօրվա նիստում թույլատրեց Ֆրանսիայում գրանցված «ԷԳԻՍ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ընկերությանը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ իրականացնել: Ըստ նախագծի հիմնավորման, որոշմամբ անհետաձգելի է համարվել մի շարք տրանսպորտային օբյեկտների շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների գնման կարիքը‚ և թույլատրվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը տվյալ ավտոմոբիլային ճանապարհների տեխնիկական հսկողության ծառայությունները ձեռք բերել ինժեներական ծառայություններ մատուցող միջազգային ընկերություններից՝ մեկ անձից գնման ընթացակարգով: «Նշված որոշման պահանջներին համապատասխան տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և «ԷԳԻՍ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ընկերության միջև կնքվել է «Պետության կարիքների համար տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման պետական գնման» պայմանագիրը, որի համաձայն՝ «ԷԳԻՍ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ընկերությունը պետք է իրականացնի վերը նշված որոշմամբ նախատեսված մի շարք տրանսպորտային օբյեկտների շինարարության որակի տեխնիկական հսկողությունը։ Ֆրանսիայի օրենսդրության համաձայն՝ «ԷԳԻՍ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ընկերությունն իրավասու է զբաղվել ինժեներական (տեխնիկական վերահսկողության) գործունեությամբ, այդ թվում քաղաքաշինության, տրանսպորտային ենթակառուցվածքների բնագավառում: Ակնկալվում է, որ «ԷԳԻՍ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ընկերությունը ձեռք կբերի «Շինարարության որակի տեխնիկական հսկողություն» գործունեության տեսակով զբաղվելու իրավունք, ինչը հնարավորություն կտա ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կատարել Պայմանագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունները»,- ասված է հիմնավորման մեջ:

Նմանատիպ նյութեր