Նավալնին դուրս է գրվել բեռլինյան կլինիկայից
Բլոգեր, ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին դուրս է գրվել Բեռլինի Charite կլինիկայից։ Բժիշկները նշել են, որ Նավալնիի առողջական վիճակն այնքան է բարելավվել, որ վերջինս այլևս կարիք չունի մնալ կլինիկայում։ Այդ մասին հայտնում է Interfax գործակալությունը։
Նշենք, որ Նավալնին նշված կլինիկայում անցկացրել է 32 օր, որից 24-ը՝ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։
Վերջինս վատացել էր Տոմսկ-Մոսկվա չվերթի ժամանակ, և օդանավն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկի օդանավակայանում, որտեղ նրան անմիջապես տեղափոխել էին տեղի հիվանդանոց։ 2 օր անց միայն բժիշկներին հաջողվել էր կայունացնել Նավալնիի վիճակը, որից հետո նրան տեղափոխել էին Բեռլին։
Գերմանիայի և Ֆրանսիայի լաբորատորիաներում կատարված հետազոտությունների արդյունքում հաստատվել է վարկածը, որ Նավալնին թունավորվել է «Նովիչոկ» նյութով։ ՆՅութի հետքեր են հայտնաբերվել այն շշի վրա, որից Նավալնին խմել էր։