Շառլ Ազնավուրին դուրս են գրել ժնևյան կլինիկայից
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին դուրս են գրել ժնևյան կլինիկայից: Այս մասին հայտնում է Le Figaro-ն: Ազնավուրը պատրաստվում է Անտվերպենում համերգ տալ արդեն նոյեմբերի 22-ին:
90-ամյա Ազնավուրը հոսպիատալացվել էր հոկտեմբերի 10-ին՝ վարակից բուժվելու համար, ինչպես որ հայտարարել էր նրա համերգների կազմակերպիչը: Շառլ Ազնավուրը ձայնագրել է մոտ 1000 երգ, խաղացել է 60 ֆիլմում և վաճառել է ավելի քան 100 միլիոն խտասկավառակ:
1998 թվականին Time պարբերականն ու CNN հեռուստաալիքն Ազնավուրին ճանաչել են 20-րդ դարի լավագույն էստրադային կատարող: