211652_close_icon

Գեղարքունիքի մարզպետն այցելել է Լիճք համայնք, դիտարկել կատարված ասֆալտապատման աշխատանքները

views-count1444 դիտում article-date 11:38 23-09-2020
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երեկ համայնքներ կատարած աշխատանքային այցի երկրորդ կանգառը Լիճք համայնքում էր։ Լիճքում դիտարկեցի այս տարի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում մեկնարկած և արդեն սեպտեմբերի սկզբներին ավարտին հասցված Ա 6 թաղամասի թիվ 1 , Ա 2 թաղամասի թիվ 1 և 9-րդ փողոցներում կատարված ասֆալտապատման աշխատանքները: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է շուրջ 82 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Լիճքի համայնքապետարանը։ ✅ Ասֆալտապատվել է 1420 մետր ընդհանուր երկարության ճանապարհ։ Ասֆալտապատ փողոցների ընդհանուր մակերեսը կազմել է 7633 քառակուսի մետր»:

Նմանատիպ նյութեր