1402 դիտում
20:41 22-09-2020
Հաստատվել է Տոկիոյի օլիմպիական խաղերի ըմբշամարտի վարկանիշային հետագա մրցումների ցանկը
Տեղի է ունեցել ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի գործկոմի հեռավար նիստ։ Որոշվել է շարունակել Բելգրադում դեկտեմբերին նշանակված պատանիների և մեծահասակների աշխարհի առաջնության նախապատրաստական աշխատանքները։
Ազգային ֆեդերացիաները պետք է կարծիք հայտնեն մրցումների անցկացման նպատակահարմարության մասին։ Առաջիկա օրերին նրանց կուղարկվեն համապատասխան հարցաթերթիկներ, որոնք կօգնեն UWW- ին կողմնորոշվել, գնահատել իրավիճակը:
Առցանց նիստում հաստատվել է Տոկիոյի օլիմպիական խաղերի վարկանիշային հետագա մրցումների ցանկը։ Ուղեգրեր կշնորհվեն Լեհաստանում 2021 թ. հաջորդաբար անցկացվելիք միջազգային մրցումներում. Վոցլավ Ցիոլկովսկու / ազատ ոճ /, Վլադիսլավ Պիտլյասինսկու հուշամրցաշարերում / հունահռոմեական / , Լեհաստանի բաց մրցաշար / կանանց ըմբշամարտ/ և Ասիայի ու Օկեանիայի առաջնություններում:
Ֆեդերացիայի գործկոմի հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին:
Նմանատիպ նյութեր
3014 դիտում
13:48 22-03-2020
Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն սկսել է այլընտրանքային տարբերակներ մտածել խաղերի անցկացման համար
1280 դիտում
18:53 15-01-2021
Մինչ Տոկիոյի խաղերը բռնցքամարտի հավաքականը պետք է քննություն հանձնի օլիմպիական վարկանիշային մրցաշարերում
Այս բաժնից
1045 դիտում
21:23 03-04-2024
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ՀՀ պատանեկան առաջնության մրցումային 1-ին հաղթողներն ու մրցանակակիրները
928 դիտում
18:13 03-04-2024
Հայաստանի շախմատիստներից լավագույնը Հայկ Մարտիրոսյանն է
871 դիտում
11:22 03-04-2024
Կրիշտիանու Ռոնալդուն հեղինակել է կարիերայի 65-րդ հեթ-տրիկը. ArmSport.am