211652_close_icon
views-count255426 դիտում article-date 17:20 21-09-2020

Ահազանգ SHAMSHYAN.com-ին. 4-ամյա երեխայի մայրը բարձրաձայնում է՝ երեխան «Մեգամոլ»-ում մետաղյա ձողով վնասել է աչքը, պատճառը տեղի անվտանգության կանոնների բացակայությունն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ , ԼՐԱՑՎԱԾ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ն ահազանգ է ստացել Երեւան քաղաքի բնակչուհի Արմինե Միրիբյանից, ով հայտնել է, որ «Մեգամոլ» առեւտրի կենտրոնի «LC Waikiki» բաժնում իր 4-ամյա երեխան վնասել է աչքը, ինչի պատճառը անվտանգության կանոնների բացակայությունն է: [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Ա. Միրիբյանն ասում էր. «Երեխեն Մեգամոլում ծնողի կողքը կանգնած աչքը մտցրել է երկաթե սուր ձոխի մեջ, ոչ մի անվտանգության ստանդարտի այդ ձողերը չեն համապատասխանում, իմ ամբողջ խնդիրը նրանում է, որ այդ ձողերը փոխեն, կամ սիլիկոններ դնեն, որ ուրիշ երեխաների աչքը չթափվի, սա եղել ա մանկական բաժնում, բայց ոչ մի մանկական ստանդարտներ չեն պահպանվում: Երեխեն կոշիկ է վերցրել, որ նայի, վերցնելուց աչքը խփել է ձողին»,- ասաց Ա. Միրիբյանը, նշելով, որ կատարվածի մասին տեղեկացրել է տնօրինությանը: Տնօրենն ինձ ասաց. «Ում հետ ուզում ես արի, ուզում ես իրավաբանի հետ արի, նոր հավասարը հավասարի հետ կխոսենք, մեկ էլ ասեց, որ նամակ գրեմ, որը պետք է ուղարկի Թուրքիա, քանի որ այնտեղից են վերցրել ապրանքը»: [b]Քիչ առաջ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] է ահազանգել «Մեգամոլ» ընկերության տնօրենը, ով հայտնեց խնդրի վերաբերյալ հետևյալը. Տեղեկացնում ենք, որ դեպքը տեղի է ունեցել «Մեգամոլ» առևտրի կենտրոնի տարածքում գործող «Վայկիկի» խանութ-սրահում, այնուհետև խոսակցությունը և բացատրությունը տեղի է ունեցել «Վայկիկի» խանութ-սրահի մենեջերի հետ, որն էլ իր հերթին տեղյակ է պահել «Վայկիկի» խանութի տնօրինությանը, ոչ թե «Մեգամոլ» տնօրինությանը: «Մեգամոլ»-ը՝ հանձինս տնօրինության, ապահովում է հաճախորդների մաքսիմալ անվտանգությունը և թույլ չի տալիս, որպեսզի շահարկվի «Մեգամոլ»-ի բարի համբավը, որը մշտապես ծառայել է հաճախորդների բարեհամբույր սպասարկմանը և հետաքրքիր ժամանցի անցակցմանը: Այս պահին մենք կապ ենք հաստատել «Վայկիկի» խանութ սրահի տնօրինության հետ՝ պարզաբանելու միջադեպը: Հարգանքներով՝ «Մեգամոլ»-ի փոխտնօրեն Ն. Խերիբեկյան [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր