47-ամյա Սամսոն Խաչատուրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կենցաղային հողի վրա վիճաբանել է հարևանուհի Ռեհան Պետրոսյանի հետ, մետաղյա ձողով հարվածել է նրա գլխին՝ դիտավորությամբ նրա առողջությանը պատճառելով կարճատև քայքայում:
Ս. Խաչատուրյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի հատկանիշներով: 42-ամյա Ռեհան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կենցաղային հողի վրա վիճաբանել է հարևանուհի Ռոզա Տոնոյանի հետ, որի ընթացքում ծեծի է ենթարկել, ձեռքով հարվածներ հասցրել նրան, կատարել այլ բռնի գործողություններ. քաշքշել, որի հետևանքով դիտավորությամբ Ռոզա Տոնոյանին պատճառել է ֆիզիկական ցավ և մարմնական վնասվածքներ:
Ռեհան Պետրոսյանի դեմ քրեական գործ է հարուցվել 118 հոդվածի հատկանիշներով: Նրանց խափանման միջոցը ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը քննվելու է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից: